Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-07-2022՝ ժամը 19:47-ին

423417

412661

2127

8629
Service
...
ARMENPRESS.AM
13:22 23/06
ARMENPRESS.AM

Ստամբուլում ուկրաինական հացահատիկի հարցով հանդիպում է նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ստամբուլում «հացահատիկի խնդրի» վերաբերյալ ծրագրված տեխնիկական հանդիպման մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամկետները դեռևս պարզ չեն:
«Ստամբուլում տեխնիկական հանդիպում է նախատեսվում, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն»,- Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ  համատեղ մամուլի ասուլիսում ասել է Չավուշօղլուն։
Իր հերթին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ որոշակի առաջընթաց կա Սեւ ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում, սակայն կան տեխնիկական խնդիրներ, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ։
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան դա իրագործելի է համարում և աջակցում է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման ՄԱԿ-ի ծրագրին։
Նրա խոսքով, Անկարան ջանքեր է գործադրում պարենային խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։
«Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան այս հարցի շուրջ շարունակում է ակտիվ բանակցությունները, թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։ Եթե Ստամբուլում համաձայնություն ձեռք բերվի, ապա կստեղծվի մոնիտորին... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...