Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-07-2022՝ ժամը 18:59-ին

423417

412661

2127

8629
Service
...
1LURER.AM
13:30 23/06
1LURER.AM

Կանխիկ կամ անկանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողների կողմից պետք է նույնը լինի. ԿԲ նախագահ

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կանխիկի շրջանառության կրճատման փաթեթը:
Վարչապետն այն համարում է կարևորագույն բարեփոխումներից մեկը:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ թեմայի վերաբերյալ մի քանի շեշտադրում արեց՝ գործընթացն ավելի պարզ ներկայացնելու համար:
«Անկանխիկ գործառնությունների մասին օրենքը ենթադրում է 300 հազար դրամը գերազանցող ձեռքբերումների պարագայում անկանխիկ վճարումների կիրարկում, ինչպես նաև որոշակի ծառայությունների մասով անկանխիկ վճարումների իրականացում:
Կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում վճարային տերմինալներով վճարվող գումարները ևս, եթե դրանք միանգամից փոխանցվում են ընկերության հաշվին, այս պահի դրությամբ համարում ենք անկանխիկ գործառնություն»,- ասաց Գալստյանը:
Ինչ վերաբերում է վճարային տերմինալներին և մասնավորապես ՀԴՄ-ների վրա դրանց ֆունկցիոնալության ավելացմանը, Գալստյանը նշեց, որ այս պահին հարցը լուծված է:
«Բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռքբերման և ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք համաձայնության, որ տնտեսվարողների բեռը հնարավորինս մինիմալ լինի: Հիմա մենք ունենք մոտավորապես 50 հազար ՀԴՄ-ներ, որոնք պոստ տերմինալի ակտիվացման ֆունկցիա պետք է անեն, ու դա մենք հնարավորինս արագ տեմպերով կիրականացնենք:
Գերխնդիրն այն է, որ ամեն բնակավայրում լինի գոնե մեկ խանութ կամ ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...