Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-07-2022՝ ժամը 20:47-ին

423417

412661

2127

8629
Service
...
AYSOR.AM
14:01 23/06
AYSOR.AM

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

«ԲԴԽ-ն որոշեց Ռուբեն Վարդազարյանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարել ու դադարեցնել լիազորությունները», - հայտարարեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Որոշմանը դեմ է եղել միայն դատավոր Անի Մխիթարյանը. նա ունի հատուկ կարծիք։

Որոշումը, ի դեպ, ընդունվել է հունիսի 16-ին, սակայն այսօր է հրապարակվում։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։

Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, կասկածի տակ դրվում ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։

Հունիքի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել էր, թե Վարդազարյանի՝ արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտում է տեղի ունեցել։

ԲԴ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...