Հայ Eng
Service
...
ARMTIMES.COM
14:14 05/07
ARMTIMES.COM

Եկեք ամրացնենք մեր պետությունն ու պետականությունը՝ հարգելով մեր Սահմանադրությունն ու օրենքները․ Արսեն Թորոսյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:
Թորոսյանի գրառումը՝ ստորեւ․
«Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է: 27 տարի առաջ այս օրը մեր ծնողները «ԱՅՈ՛» ասացին մի փաստաթղթի, որը պետք է դառնար մեր պետականության հիմնաքարերից մեկը, և որից պետք է բխեին մնացած բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:
Որոշումն այդ կայացվում էր մեր պետության համար բարդ շրջանում, երբ այն փորձում էր վերականգնվել ավերիչ երկրաշարժի, պատերազմի և տնտեսական ճգնաժամի հետևանքներից և թևակոխել զարգացման փուլ, ինչի համար շատ կարևոր էր նաև երկրում առկա հասարակական և քաղաքական հարաբերությունների կարգավորումը, իրավակարգի սահմանումը, ժողովրդավարական ինստիտուտների կայացումը:
Որոշումն այդ անկյունաքարային էր մեր պետականության համար՝ կանխորոշելով դրա զարգացումը։ Այդ կարևորագույն փաստաթուղթը կոչվում է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, որը փաստացի երկրի հիմնական օրենքը և օրենսդրության հիմքն է:
Շնորհավորելով բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ՝ ուզում եմ խնդրել և ցանկանալ, որ մեր պետականության պահպանման կամ մեր հայրենիքի մասին խոսելիս, մեր երկրի կենացը խմելիս հիշենք, որ լոկ խոսքերով դա հնարավոր չի լինելու անել: Դրա համար անհրաժեշտ են իրականում շատ պարզ բաներ, որոնք, սակայն, գործողություն ու վարքագիծ են ենթադրում. վարքագիծ հարգելու բոլոր օրենքներն ու կանոնները և ոչ թե պարզապես խոսելու պետության և պետականության մասին, բայց հաջորդ րոպեին իսկ անարգելու դրանք, կարծես թե այդ օրենքներն ու կանոնները միայն այլոց համար են գրված։
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավոր Սահմանադրության օրը»։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...