Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 25-09-2022՝ ժամը 12:35-ին

441444

428059

4706

8679
Service
...
SHABAT.AM
16:30 05/07
SHABAT.AM

Եկեք ամրացնենք մեր պետությունն ու պետականությունը՝ հարգելով մեր սահմանադրությունն ու օրենք...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել` շնորհավորելով ՀՀ սահմանադրության օրը.
«Այսօր Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրն է:
27 տարի առաջ այս օրը մեր ծնողները ԱՅՈ ասեցին մի փաստաթղթի, որը պետք է դառնար մեր պետականության հիմնաքարերից մեկը և որից պետք է բխեին մնացած բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Որոշումն այդ կայացվում էր մեր պետության համար բարդ շրջանում, երբ այն փորձում էր վերականգնվել ավերիչ երկրաշարժի, պատերազմի և տնտեսական ճգնաժամի հետևանքներից և թևակոխել զարգացման փուլ, ինչի համար շատ կարևոր էր նաև երկրում առկա հասարակական և քաղաքական հարաբերությունների կարգավորումը, իրավակարգի սահմանումը, ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Որոշումն այդ անկյունաքարային էր մեր պետականության համար՝ կանխորոշելով դրա զարգացումը։
Այդ կարևորագույն փաստաթուղթը կոչվում է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, որը փաստացի հանդիսանում է երկրի հիմնական օրենքը և օրենսդրության հիմքը:
Շնորհավորելով բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ ուզում եմ խնդրել բոլորիս և ցանկանալ, որպեսզի մեր պետականության պահպանման կամ մեր հայրենիքի մասին խոսելիս, մեր երկրի կենացը խմելիս, հիշենք որ լոկ խոսքերով դա հնարավոր չի լինելու անել: Դրա համար անհաժեշտ են իրականում շատ պարզ բաներ, որոնք սակայն գործողություն ու վարքագիծ են ենթադրում. վարքագիծ հարգելու բոլոր օրենքներն ու կանոնները և ոչ թե պարզապես խոսելու պետության և պետականության մասին, բայց հաջորդ րոպեին իսկ անարգելու դրանք, կարծես թե այդ օրենքներն ու կանոնները միայն այլոց համար են գրված։
Սիրելի հայրենակիցներ, եկեք ամրացնենք մեր պետությունն ու պետականությունը՝ հարգելով մեր սահմանադրությունն ու օրենքները, հարգենք ամեն օր և ամեն ժամ։
Շնորհավոր Սահմանադրության օրը»: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
08:21 25/09
A1PLUS.AM

Լարսը բաց է
SHANTNEWS.AM
17:59 24/09
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...