Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-08-2022՝ ժամը 14:11-ին

430361

412661

9057

8643
Service
...
NEWS.AM
18:52 05/07
NEWS.AM

Սահմանադրության օրվա առթիվ 19:30-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է քայլերթ. փակ կլինեն որոշ փողոցներ

Այսօր՝ հուլիսի 5–ին, Սահմանադրության եւ պետական խորհրդանշանների օրը, 19:30-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է տոնական քայլերթ, որը տեւելու է մոտ մեկ ժամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «ՀՀ պետական խորհրդանշանների օր» ֆեյսբուքյան էջից։

«Տեղեկացնում ենք, որ այդ օրը ժամը 19:00-ից փակ են լինելու Մաշտոցի պողոտան եւ Ամիրյան փողոցը: 19:30-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը մինչեւ Թումանյան փողոցի հատման հատվածը եւ Պուշկին փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչեւ Սախարովի անվան հրապարակ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու այդ քայլերթին։

Նշենք, որ քայլերթը կազմակերպում է «ՄԵՆՔ» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
11:48 16/08
A1PLUS.AM

Գազ չի լինի
Մանրամասներ
  
Բեռնվում է...