Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 01:47-ին

441444

428059

4706

8679
Service
...
168.AM
19:29 05/07
168.AM

Տոկաևը ԵՄ-ին առաջարկել է ղազախական նավթ գնել

Ղազախստանը պատրաստ է օգտագործել իր ածխաջրածնային ներուժը համաշխարհային և եվրոպական շուկաներում իրավիճակը կայունացնելու համար։ Այս ասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Նախագահը նաև կոչ է արել Եվրամիությանը համագործակցել այլընտրանքային անդրմայրցամաքային միջանցքների, այդ թվում՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև մտահոգություն է հայտնել աշխարհում էներգետիկ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ։ Ղազախստանը, նրա խոսքով, պատրաստ է օգտագործել իր ածխաջրածնային ներուժը՝ համաշխարհային և եվրոպական շուկաներում իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Տոկաևը նաև հիշեցրել է Միշելին, որ Ղազախստանն առաջին երկիրն է Կենտրոնական Ասիայում, որը ստորագրել է Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագիրը Եվրամիության հետ, որը Ղազախստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները «նոր մակարդակի է բերել»: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...