Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 00:23-ին

441444

428059

4706

8679
Service
...
NEWS.AM
20:20 05/07
NEWS.AM

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այս շաբաթ Բալիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) արտգործնախարարների հանդիպման շրջանակում, կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Ուանգ Յիին, հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ քննարկվում է չինական ապրանքների մաքսատուրքերը չեղարկելու հարցը, քանի որ կորոնավիրուսի հետեւանքներով եւ համաշխարհային գնաճի պատճառով տնտեսական բախում է տեղի ունենում: Սպիտակ տունը հայտարարել էր, որ վերոնշյալի համար վերջնաժամկետ սահմանված չէ, սակայն սպասվում է, որ Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ելույթ կունենան առաջիկա շաբաթների ընթացքում:

Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» արտգործնախարարները կհանդիպեն Ինդոնեզիայի Բալի կղզում հինգշաբթի եւ ուրբաթ օրերին՝ նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:

Բլինքենն ու Ուանգը վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերին Հռոմում կայացած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում: Այս շաբաթ կայանալիք հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաեւ Ուկրաինայում ընթացող պատերազմին: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...