Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 00:59-ին

441444

428059

4706

8679
Service
...
ARMLUR.AM
23:44 05/07
ARMLUR.AM

Տոկաևը ԵՄ-ին առաջարկել է ղազախական նավթ գնել

Ղազախստանը պատրաստ է օգտագործել իր ածխաջրածնային ներուժը համաշխարհային և եվրոպական շուկաներում իրավիճակը կայունացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս ասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Նախագահը նաև կոչ է արել Եվրամիությանը համագործակցել այլընտրանքային անդրմայրցամաքային միջանցքների, այդ թվում՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև մտահոգություն է հայտնել աշխարհում էներգետիկ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ։ Ղազախստանը, նրա խոսքով, պատրաստ է օգտագործել իր ածխաջրածնային ներուժը՝ համաշխարհային և եվրոպական շուկաներում իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Տոկաևը նաև հիշեցրել է Միշելին, որ Ղազախստանն առաջին երկիրն է Կենտրոնական Ասիայում, որը ստորագրել է Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագիրը Եվրամիության հետ, որը Ղազախստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները «նոր մակարդակի է բերել»:
«Մեր երկիրը հավատարիմ է Ղազախստանի ամենամեծ առևտրային գործընկեր ԵՄ-ի հետ կայուն կապերի զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...