Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-08-2022՝ ժամը 08:47-ին

430361

412661

9057

8643
Service
...
FACTOR.AM
15:42 05/08
FACTOR.AM

Էրդողանը Սոչի է մեկնել ազգային հետախուզության ղեկավարի ուղեկցությամբ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեկնել է Սոչի՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Ուղեկցող պատվիրակության կազմում է նաև ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդան, հայտնում է Anadolu գործակալությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն Սոչիում է։ Էրդողանի հետ հանդիպման արդյունքների մասին մամուլին կտեղեկացնի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակը։ Այս մասին ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, մասնավոր «TUR» ինքնաթիռով մեկնել է ՌԴ Սոչի քաղաք։ Նախագահ Էրդողանը մեկօրյա ծրագրի շրջանակում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումների ընթացքում կարծիքներ կփոխանակի գլոբալ և տարածաշրջանային արդիական հարցերի, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների շուրջ»,- հայտնում է գործակալությունը։
Տաթև Ֆռանգյան fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 16/08
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...