Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-08-2022՝ ժամը 08:35-ին

430361

412661

9057

8643
Service
...
ARMENPRESS.AM
16:45 05/08
ARMENPRESS.AM

Տապի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակ են հայտարարել Իտալիայի 16 խոշոր քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի առողջապահության նախարարությունը եղանակայն վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ Է հայտարարել երկրի 16 քաղաքներում, այդ թվում Հռոմում, շաբաթ օրն սպասվող շոգ եղանակի պատճառով: Համապատասխան ծանուցումն օգոստոսի 5-ին զետեղվել Է գերատեսչության կայաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Շոգ եղանակի պատճառով օդերեւութաբանները հորդորում են պահպանել նախազգուշության բոլոր միջոցները: Առանձնապես դա վերաբերում Է երեխաներին եւ տարեց մարդկանց: Նրանց խորհուրդ Է տրվում հնարավորինս մնալ տանը, խմել ավելի շատ ջուր եւ սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնությունները:
Իտալիայի Ազգային գիտահետազոտական խորհրդի Մթնոլորտային գիտությունների եւ կլիմայի ինստիտուտի տվյալները վկայում են, որ Իտալիայում ջերմաստիճանն ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում առաջին անգամ 0,98 աստիճանով բարձր Է միջին պատմական մեծությունից:
Հունիսին միջին ջերմաստիճանը 2,88 աստիճանով բարձր Է եղել միջնից, ինչը մոտ Է առավելագույնին, որն արձանագրվել Է 2003 թվականին, իսկ հուլիսին՝ 2,26 աստիճանով Էր բարձր միջինից: Իտալիայի Coldiretti գյուղտնտարտադրողների ասոցիացիան չի բացառում, որ չորային եղանակից վնասն Իտալիայում կարող Է հասնել 6 միլիարդ եվրոյի, ըստ որում գյուղատնտեսական ճյուղի արտադրության ծավալները կարող են կրճատվել 10 տոկոսով:
Ագրարային աշխատողները նախազգուշացնում են, որ երկրի տարածքի մեկ քառորդից ավելին գտնվում Է անապատացման սպառնալիքի տակ, իսկ ցորենի արտադրությունն Իտալիայում այս տարի, երաշտի պատճառով, հավանաբար, կնվազի 30 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 16/08
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...