ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լատվիայի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 5-ին ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։