Բերձորցիները պահանջում են չհանձնել իրենց քաղաքը. բնակիչները փակել են ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջում են չհանձնել Բերձորը։ Տեղեկությունը հայտնում է yerkir.am-ը։
window.Ya.adfoxCode.create({ ownerId: 309667, containerId: 'adfox_162258106442238999', params: { p1: 'cpgju', p2: 'grij' } });
«Մենք ուզում ենք ռուս խաղաղապահների ղեկավարի հետ խոսենք, տեսնենք` ինչ է լինելու։ Ոստիկաններն էլ չեն թողնում, որպեսզի մենք բողոքի ակցիա անենք, փակենք փողոցը։ Ապրում ենք էստեղ, ո՞ւր գնանք»,– ասում է կանանցից մեկը։
Բնակիչները նաև նշում են, որ իրենց ժամանակ է տրվել մինչև օգոստոսի 25-ը լքել քաղաքը, քանի որ այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը։