Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-08-2022՝ ժամը 08:23-ին

430361

412661

9057

8643
Service
...
168.AM
18:40 05/08
168.AM

Շիրակի թեմի առաջնորդին ՊԵԿ-ը դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկել

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կրկին փնտրում է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին:
«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն փնտրում է ՀԱԵ Շիրակի թեմի նախագահ Գևորգ Աջապահյանին…
Օգնեք՝ գտնեն…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սրբազանը:
Հիշեցնենք՝ նման մի նամակ էլ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը ստացել էր 3 տարի առաջ՝ 2019թ. հոկտեմբերին:
«Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին (!!!!), ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը գտնելու սույն մարդուն»,- 2019թ. հոկտեմբերի 4-ին գրել էր նա:
ՊԵԿ-ում, իհարկե, գրագիտության նոր բարձունքներ են նվաճում: Եթե 3 տարի առաջ Միքայել Սրբազանը Շիրակի թեմի տնօրենն էր, հիմա՝ նախագահն է:
168.am-ի հարցին՝ հիմա՞ ինչ են ուզում, Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց՝ դատարան են կանչում:
Այլ մանրամասներ Շիրակի թեմի առաջնորդը չհայտնեց: Ցավալի է, բայց ազգային, մարդկային բարոյական անկման այս համատարած ֆոնին սա բոլորովին էլ զարմանալի չթվաց: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 16/08
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...