Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-08-2022՝ ժամը 08:23-ին

430361

412661

9057

8643
1LURER.AM
18:36 05/08
1LURER.AM

ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքում 2 օրում կշռել է ծանրաքաշ 198 տրանսպորտային միջոց, արձանագրել 6 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ կշռման գործընթացի ինտենսիվ աշխատանքներ։
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները օգոստոսի 4-ին և 5-ին՝ 24-ժամյա ռեժիմով,  ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել  ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում։
Երկու օրվա վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 198 տրանսպորտային միջոց։
Մասնավորապես՝ օգոստոսի 4-ին Սյունիքի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին կշռվել են ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 109 տրանսպորտային միջոց։
Արդյունքում 6 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Օգոստոսի 5-ին մշտադիտարկվել են ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 89 տրանսպորտային միջոց։ Արդյունքում գերբեռնված տրանսպորտային միջոցներ չեն հայտնաբերվել։
Հավելենք, որ ՀՀ ողջ տարածքում ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների  նկատմամբ վերահսկողությունը կրելու է ամենօրյա  և շարունակական բնույթ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 16/08
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...