Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-08-2022՝ ժամը 09:11-ին

430361

412661

9057

8643
Service
...
NEWS.AM
18:44 05/08
NEWS.AM

Լատվիան կասեցրել է ՌԴ քաղաքացիներին անցագրի տրամադրումը

Ռուսաստանի Դաշնությունում Լատվիայի դեսպանատունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով կդադարեցնի անցագրերի տրամադրումը ՌԴ քաղաքացիներին։

«Ռուսաստանում Լատվիայի դեսպանատունը անորոշ ժամանակով կասեցրել է անցագրերի համար դիմումների ընդունումը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար, բացառությամբ մերձավոր ազգականի հուղարկավորությանը մասնակցելու դեպքերի», - ասվում է դիվանագիտական ներկայացուցչության թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Էստոնիան հայտարարել էր, որ դադարեցնում է Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիներին կացության իրավունքի եւ ուսման նպատակով անցագրերի տրամադրումը։ Ֆինլանդիայի կառավարությունը նույնպես դիտարկում է անցագրերի սահմանափակումների հարցը, եւ Հելսինկին ծրագրում է այս հարցը բարձրացնել օգոստոսի վերջին՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն Կիեւ կատարած այցի ժամանակ առաջարկել է պատժամիջոցների հաջորդ փաթեթում ներառել ՌԴ քաղաքացիներին շենգենյան անցագրերի տրամադրման արգելքը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 16/08
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...