Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-08-2022՝ ժամը 07:35-ին

430361

412661

9057

8643
Service
...
ARMENPRESS.AM
19:50 05/08
ARMENPRESS.AM

Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի գործողությունները դատապարտած օտարերկրյա քաղաքական գործիչներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գոհունակությամբ արձանագրել է, որ բազմաթիվ հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից և Մերձավոր Արևելքից հասցեական և սկզբունքային դիրքորոշում են արտահայտել՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը և կոչ անելով զսպել այդ երկրի ագրեսիվ գործողությունները։
«Երախտագիտություն ենք հայտնում Արցախի, հետևաբար, արդարության բոլոր աջակիցներին։ Նման քաղաքական և բարոյական աջակցությունը շատ կարևոր է Արցախի համար։ Այն նաև կարևոր է միջազգային հանրության համար, որտեղ նկատելի են արժեհամակարգի խարխլման լուրջ և մտահոգիչ գործընթացներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի  իր էջում գրել է Բաբայանը:
Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ նույն սկզբունքայնությունը չեն ցուցաբերել մի շարք երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, որոնց գործունեությունն անմիջապես առնչվում է  ժողովրդավարությանը, միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը, որոնք անհասցե հայտարարություններ են արել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի կապակցությամբ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 16/08
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...