Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 01:23-ին

441444

428059

4706

8679
Service
Card image cap
SHANTNEWS.AM
21:20 05/08
SHANTNEWS.AM

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Թուրքիա գազի մատակարարումը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Թուրքիա գազի մատակարարումները և պայմանավորվել են ռուբլիով դրա մասնակի վճարման մասին:
«Կարևոր բաղադրիչ է եղել, քննարկվել է Թուրքիայի Հանրապետություն գազի մատակարարումը, որը բավական մեծ ծավալով մատակարարվում է՝ տարեկան 26 մլրդ խորանարդ մետր։ Բանակցությունների ընթացքում նախագահները պայմանավորվել են այն մասին, որ մենք սկսում ենք մասնակիորեն գազի մատակարարում և վճարում ռուբլով»,- հայտնել է Նովակը։
Այսպիսով, փոխվարչապետի խոսքով, Ռուսաստանն ու Թուրքիան խոսում են ազգային արժույթներով հաշվարկների աստիճանական անցման մասին։
Նովակը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային ոլորտը էներգետիկան է, որը առաջնորդները մանրամասն քննարկել են բանակցություններում: Նա հստակեցրել է, որ խոսքը նաև «Աքույու» ատոմակայանի կառուցման մասին է։ Նրա խոսքով՝ առաջնորդները 2023 թվականը քննարկել են որպես այդ նախագծի գործարկման ժամկետ։ Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի գործունեությունը։
Նովակը հավելել է, որ ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները քննարկել են նաև դրամավարկային հարաբերությունների զարգացումը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...