Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 25-09-2022՝ ժամը 12:35-ին

441444

428059

4706

8679
Service
...
FREENEWS.AM
01:08 16/08
FREENEWS.AM

Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը

ՀՀ ոստիկանությունն սկսել է «Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակը հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումն է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է մոտ 15 հազ. 830 կգ կանեփի և 11 կգ կակաչի վայրաճ զանգված:
Տնամերձ 43 հողամասից հայտնաբերվել է կանեփի 5 հազ.55 բույս:
«Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել են 1746 գրամ մարիխուանա, 2,67 գրամ մեթամֆետամին, 3,92 գրամ ալֆա PVP, 2361 գրամ կանեփ, 1,23 գրամ կոկաին և 0,8 մլ մեթադոն տեսակի թմրամիջոցներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 167 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, պահեստատուփ, 4 ատրճանակ, ինքնաձիգ և 2 հրացան:
Հայտնաբերվել է 11 հետախուզվող»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
08:21 25/09
A1PLUS.AM

Լարսը բաց է
SHANTNEWS.AM
17:59 24/09
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...