Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 01:47-ին

441444

428059

4706

8679
Service
Card image cap
PANORAMA.AM
09:19 16/08
PANORAMA.AM

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը կրկին խաբեց ՀՀ հպարտ քաղաքացիներին

«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո քաղաքացիները հրշեջների հետ հավասար աշխատում էին՝ կրակ հանգցնում, փլատակներից փորձում ազատել մարդկանց։ Սա այն դեպքում, երբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն այս տարվա համար կազմել է 13 մլրդ 975,8 մլն դրամ։ 2018-ի հեղափոխությունից հետո նորընտիր իշխանությունները նոր տեխնիկաների մասին էին գովազդում, բայց իրականում ունենք իրավիճակ, որ անգամ խոշոր հրդեհ հանգցնելու կարողություն չունի այդ կառույցը:
Իհարկե, 2019 թվականի մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ JICA կողմից ԱԻՆ-ին 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի հանձնման արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գովազդվում էր վերազինումը։
2020 թվականի մայիսի 26-ին էլ՝ ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումների ժամանակ, վարչապետի հարցադրմանն ի պատասխան, ԱԻՆ ղեկավարությունը ներկայացրեց առկա կարողությունները՝ հայտնելով, որ ընդհանուր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պատշաճ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները, բայց տեխնիկական վերազինման և հագեցվածության խնդիր առկա է, հատկապես՝ անտառային հրդեհների մարման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց համատեղ աշխատել անտառային հրդեհների մարման և, ընդհանրապես, հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու ուղղությամբ: Այդ հանձնարարությունից անցել է 2 տարի, բայց անտառային հրդեհ մարելու կարողություն չկա:
Բոլորովին վերջերս՝ կառավարության հուլիսի 14-ի նիստում, 1,2 մլրդ դրամ հատկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ հրշեջ-փրկարարական ջոկատները գտնվում են 60-70-ականներին կառուցած տիպային շենքերում, որոնք բավականին հնամաշ են, իսկ տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60 տոկոսը և մի փոքր ավելին, «Զիլ 130» և «Զիլ 131» մակնիշի մեքենաներ են՝ ԽՍՀՄ արտադրության, որոնք թե՛ բարոյապես, թե՛ տեխնիկապես գտնվում են բավականին հնամաշ վիճակում:
Ի՞նչ է ստացվում. երկու տարի առաջ այս խնդիրներն առկա էին, Նիկոլ Փաշինյանը ընդհանրական հրապարակավ հանձնարարություն տվեց, սակայն միայն մեկ ամիս առաջ որոշում կայացվեց ուղղել սխալները: Նշանակում է՝ վարչապետի կողմից հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները հերթական շոուի ժանրից են եղել, և հապաղումը, ցավոք, կյանքեր արժեցավ: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը կրկին խաբեց ՀՀ հպարտ քաղաքացիներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...