Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 00:47-ին

441444

428059

4706

8679
Service
...
TERT.AM
09:28 16/08
TERT.AM

Սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, այլ Պուտինինը. Գերմանիայի կանցլերը դեմ է ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի պաշտպանում ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքը՝ նշելով, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «ռուս ժողովրդի պատերազմը» չեն։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է Օսլոյում Սկանդինավյան խորհրդի նիստի շրջանակում համատեղ մամուլի ասուլիսում։

«Ես կարծում եմ, որ սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, սա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի պատերազմն է, և մենք պետք է շատ հստակ լինենք այս հարցում»,- ասել է Շոլցը՝ պատասխանելով ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր դադարեցման մասին հարցին։

Այսպիսով, Գերմանիայի կառավարության ղեկավարն անուղղակիորեն հաստատել է, որ Բեռլինը դեմ է բոլոր ռուսաստանցիների համար վիզային սահմանափակումներին։

Շոլցն օրերս ասել էր, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը, այլ ոչ թե սովորական քաղաքացիները։ Չորեքշաբթի Գերմանիայի կաբինետի խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյտը Բեռլինում կայացած ճեպազրույցում ասել է, որ ԵՄ-ում քննարկման է ներկայացվել ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը, Բեռլինն այն ընդունել է ի գիտություն, բայց առայժմ չի պատրաստվում գնահատել հնարավոր արդյունքները։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...