Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 01:35-ին

441444

428059

4706

8679
Service
...
A1PLUS.AM
10:37 16/08
A1PLUS.AM

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) առանձին գործառույթը:
Կասեցման հիմքը «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումն է, որը հայտնաբերվել է լաբորատոր փորձաքննությամբ:
Այսպես՝ ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կաթնամթերքի արտադրությունում իրականացվող վերահսկողության ընթացքում կատարել են նմուշառում «Մածուն» և «Պանիր» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:
Արդյունքում պարզվել է, որ «Պանիր» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ», իսկ «Մածուն» արտադրատեսակը հակաբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված նորմերին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ՝ հայտնում է ՍԱՏՄ-ն։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...