Հայ Eng
Service
...
IRAVABAN.NET
10:47 16/08
IRAVABAN.NET

Պանրի ու մածունի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) առանձին գործառույթը:
Կասեցման հիմքը «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումն է, որը հայտնաբերվել է լաբորատոր փորձաքննությամբ:
Այսպես՝ ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կաթնամթերքի արտադրությունում իրականացվող վերահսկողության ընթացքում կատարել են նմուշառում «Մածուն» և «Պանիր» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:
Արդյունքում պարզվել է, որ «Պանիր» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ», իսկ «Մածուն» արտադրատեսակը հակաբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված նորմերին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...