Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 00:59-ին

441444

428059

4706

8679
Service
...
IRAVABAN.NET
11:09 16/08
IRAVABAN.NET

Քանի դեռ կա հավանականություն, որ փլատակների տակ կարող ենք քաղաքացու հայտնաբերել՝ ծանր տեխնիկա չենք օգտագործում․ ԱԻ նախարար

Հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ. կատարվում է հովացման աշխատանք: Ինչքան մենք մաքրում ենք փլատակները, այնքան փոքր օջախներ են բռնկվում, այդ թվում՝ ծխի տեսքով։ Ամբողջ ծավալով ներկա պահին մենք իրականացնում ենք միմիայն որոնողափրկարարական աշխատանքներ։
Քանի դեռ կա հավանականություն, որ փլատակների տակ կարող ենք քաղաքացու հայտնաբերել, մենք ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում։ Հնարավորինս մաքրում ենք, բացազատում ենք տարածքը, այնուհետև ծանր տեխնիկա օգտագործելուց առաջ, մեր փրկարարներից մարդ է լինում տվյալ հատվածում, դիտարկում է իրականացնում և նոր ծանր տեխնիկան օգտագործվում է»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ ներկա պահին 16 զոհերից 6-ի ինքնությունն է հաստատված։ Դատաբժշկական որոշակի փորձաքննություններ պետք է իրականացվեն, ինչպես նաև հարազատներին են սպասում՝ դիերը ճանաչելու համար։
Նախարարի խոսքով՝ առևտրի կենտրոնի սեփականատերերից հանդիպել է, հենց այսօր էլ հանդիպել է, որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հարկերում, եթե կան այնպիսի տեղեր, որոնք տեսանելի չեն ԱԻՆ աշխատակիցների համար, մենք ունենան նաև այդ հատակագծերը։
«Նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, որպեսզի կարողնանք ավելի մանրակրկիտ որոնողական աշխատանքներ կատարել»,-ասաց նա։
Արմեն Փամբուխչյանը նաև նշեց, որ շենքի սյուներից երկուսը երեկ ապամոնտաժվել են․ «Բայց կա ևս երկու հատված՝ մեկը հիմնական շենքն է, որին դեռ չենք ուզում ձեռք տալ և հետնամասում կան ևս շինություններ, այնտեղից էլ ենք դիեր հայտնաբերել։ Երբ հասկանանք, որ այնտեղ այլևս չկան քաղաքացիներ, կապամոնտաժենք, քանի որ որոշակի վտանգավորություն է ներկայացնում»։
—————
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...