Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 00:47-ին

441444

428059

4706

8679
Service
...
ARMENPRESS.AM
11:20 16/08
ARMENPRESS.AM

ՇՀԿ-ի տնտեսական համաժողովն օգոստոսի 16-ին կմեկնարկի Տաշքենդում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի համաշխարհային կազմակերպության (ՇՀԿ) երկրորդ տնտեսական համաժողովը Տաշքենդում կկայանա օգոստոսի 16-17-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Ուզբեկստանի ներդրումների եւ արտաքին առեւտրի նախարարության (ՆԱԱՆ) մամուլի ծառայությունում:
«ՇՀԿ-ի տնտեսական համաժողովը, որը կոչված Է արդյունավետ հարթակ դառնալ ոչ միայն միջկառավարական երկխոսության հաստատման, այլեւ գործարար շրջանների ներկայացուցիչների փոխգործակցության, ինչպես նաեւ կազմակերպության տարածաշրջաններում ներդրողներին ներգրավելու համար,     օգոստոսի 16-ին կկայանա Տաշքենդում»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ միջոցառման օրակարգում են՝ լիագումար նիստը, պանելային նստաշրջանները, երկկողմ հանդիպումները, որոնք կոչված են բացահայտել թվային տնտեսության ներուժը, «կանաչ» տեխնոլոգիաները, տարածաշրջանների համագործակցությունը, ներդրումային փոխգործակցության, արդյունաբերական կոոպերացիայի եւ գործընկերության մյուս գերակա ուղղությունների ավելացումը:
«Միջոցառման գլխավոր նպատակը կողմերի ուշադրությունը խնդիրների եւ առեւտրատնտեսական փոխշահավետ զարգացման հեռանկարների, ներդրումային եւ մշակութա-հումանիտար համագործակցության վրա բեւեռելն Է, ՇՀԿ-ի տարածքում կապերի մեծացման գործուն միջոցների մշակումը»,-ընդգծել Է ՆԱԱՆ-ի ներկայացուցիչը:
Համաժողովի աշխատանքին կմասնակցեն այն պետական մարմինների, նախարարությունների ղեկավարները, որոնք պատասխանատու են արտաքին տնտեսական գործունեության համար: Այդ միջոցառման շրջանակներում աշխատանք կծավալի ՇՀԿ-ի երկրների արդյունաբերական ինովացիաների տոնավաճառը: ՇՀԿ-ի տնտեսական համաժողովն անցկացվում Է կազմակերպությունում Ուզբեկստանի նախագահության շրջանակներում՝ երկրի նախագահ Շավկաթ Միրզիյոեւի նախաձեռնությամբ: ՇՀԿ-ի գագաթնաժողովը կկայանա Սամարղանդում, սեպտեմբերի 15-16-ին: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...