Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 00:47-ին

441444

428059

4706

8679
Service
...
ARMENPRESS.AM
11:34 16/08
ARMENPRESS.AM

Հայաստանի լողի հավաքականի անդամները սկսել են ելույթները Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լողի հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հռոմում ընթացող Եվրոպայի ջրային մարզաձևերի առաջնությունում Հայաստանն ունի 4 մասնակից: Արթուր Բարսեղյանը բատերֆլայի որակավորման 50 մետրն անցել է  24, 64 վայրկյանում, որը երրորդ արդյունքն էր ությակի առաջին մրցահերթում: Բայց ընդհանուր հաշվարկով, 57 մասնակիցների ցանկում,  նրա ցուցանիշը  49-րդն է: Նա չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Ազատ ոճում Անի Պողոսյանը 100 մետրը հաղթահարեց 58, 58 վայրկյանում և 36 մասնակիցների միջև հանգրվանեց 33-րդ հորիզոնականում: Պողոսյանը ևս չի անցել հաջորդ փուլ:
Հայաստանի հավաքականից տղամարդկանց պայքարում հանդես են գալիս Արթուր Բարսեղյանը (50, 100 մ ազատ ոճ, 50, 100 մ բաթերֆլայ) և Վլադիմիր Մամիկոնյանը (50, 100 մ ազատ ոճ), իսկ կանանց պայքարում` Վարսենիկ Մանուչարյանը (50, 100 մ բաթերֆլայ, 50 մ ազատ ոճ, 50 մ բրաս) և Անի Պողոսյանը (50, 100, 200 մ ազատ ոճ): Հայաստանը հանդես է գալու նաև թիմային խառը 4x100 մ ազատ ոճում: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...