Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 08:23-ին

443785

431560

3534

8691
Service
...
TERT.AM
11:49 16/08
TERT.AM

Կիևն իրական թվերը թաքցնում է. Շոյգուն հայտնել է Ուկրաինայի «հսկայական կորուստների» մասին

Ուկրաինայի զինված ուժերի զորքերի և տարածքային պաշտպանության կորուստները հսկայական են, սակայն Կիևի ղեկավարությունը հասարակությունից թաքցնում է իրական թվերը։ Երեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ «Բանակ-2022» ֆորումի շրջանակում Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի բացման ժամանակ։ Նրան մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

ՌԴ նախարարի խոսքով՝  ռազմական գործողությունների արևմտյան մարտավարության մեջ Կիևի դերը կենդանի ուժը որպես սպառման նյութ մատակարարնելն է:

«Սա բացատրում է Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի և տարածքային պաշտպանության կազմավորումների հսկայական կորուստները», - ասել է նա։

Շոյգուն նաև ընդգծել է, որ ժամանակի ընթացքում այդ տվյալները կդառնան հրապարակային։

Նշենք, որ Ուկրաինայի պնդմամբ՝ ռուսական կողմն ունի ավելի քան 43 000 զոհ:

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը սկսվել է փետրվարի 24-ին։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...