Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 25-09-2022՝ ժամը 12:35-ին

441444

428059

4706

8679
Service
...
A1PLUS.AM
12:59 16/08
A1PLUS.AM

Առաջին անգամ Հայաստանում հանդիսատեսը կվայելի Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Սանսեթ բուլվար» բրոդվեյան մյուզիքլը

Հոկտեմբերի 24-30-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի Էնդրյու Լլոյդ Ուեբերի էքստրավագանտ գլուխգործոցը՝ «Սանսեթ բուլվար» բրոդվեյան մյուզիքլը։ Մյուզիքլի ռուսալեզու տարբերակը Հայաստանում ներկայացնում է Պողոս Հարությունյանի SKYFIST Studio պրոդյուսերական կենտրոնը։ Լիբրետոն՝ Դոն Բլեքի, Քրիստոֆեր Հեմփթոնի, թարգմանությունը՝ Դարիա Ակսյոնովա։
Այն Հայաստանում պաշտոնապես բեմադրված առաջին բրոդվեյան մյուզիքլն է․ նոր բեմադրությունը ներկայացվում է Էնդրյու Լլոյդ Ուեբերի The Really Useful Group Ltd․ թատերական ընկերության հետ հատուկ համաձայնագրով։ Մյուզիքլը կցուցադրվի ընդամենը 6 անգամ և հավակնում է դառնալ տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը։ «Սանսեթ բուլվար»-ը 20-րդ դարի մեծագույն մյուզիքլներից է և հեղինակավոր Թոնի մրցանակի եռակի դափնեկիր։ Նոր բեմադրությունը մշակվել է միջազգային թիմի կողմից՝ հատուկ Երևանի համար։ Բեմադրող ռեժիսորն է Անտոն Մուզիկանտսկին (Լոնդոն)։ Ուեբերի լեգենդար երաժշտությունը կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժորական վահանակի մոտ՝ Մարիամ Բարսկայա (Մոսկվա)։
Այս հոլիվուդյան գրավիչ պատմությունը բեմադրվել է Բիլի Ուայլդերի կուլտային ֆիլմի հիման վրա։ Համր ֆիլմերի թագուհի Նորմա Դեսմոնդը մեկուսացել է` հնչյունային ֆիլմերի ի հայտ գալուց հետո։ Սանսեթ բուլվարի իր շքեղ առանձնատան խորքերում նա երազում է մեծ էկրաններ հաղթական վերադարձի մասին: Հոլիվուդի նենգ կուլիսներ, հետապնդումներ և կրակոցներ, մայրամուտի բուլվարի ռոմանտիկա, սիրո պատմություն, ճակատագրի հեգնանք և անտանելի կրքեր․ հոլիվուդյան այս սյուժեն հանդիսատեսին լարվածության մեջ է պահում և հանգեցնում է անկանխատեսելի ավարտի:
Նորմա Դեսմոնդի դերում հանդես կգա անկրկնելի Թամարա Գվերդծիթելին։ Կմասնակցեն նաև ռուսալեզու մյուզիքլների առաջատար արտիստներ, հայ թատրոնի և կինոյի նշանավոր դերասաններ: Մյուզիքլի մասնակիցներն ընտրվել են բաց ազգային քասթինգի արդյունքներով։ Դերերում՝ Թամարա Գվերդծիթելի, Եվգենի Ելպաշև, Էլմիրա Դիվաևա, Արթուր Մանուկյան, Սերգեյ Դանիելյան, Արամ Կարախանյան, Անի Լուպե, Սենիկ Բարսեղյան, Ներսես Մարկոսյան, Անահիտ Կիրակոսյան, Սևակ Մուսախանյան, Իլոնա Սագիևա, Սուրեն Պողոսյան, Աիդա Քալանթարյան, Միխայիլ Գլեկել, Զառա Հակոբյան, Ավետ Զոհրաբյան, Դարիա Զայցևա, Վարուժան Մարգարյան, Դարիա Սկոբլինա, Սուրեն Թովմասյան, Անժելիկա Ղևոնդյան, Ռաֆայել Հարությունյան, Դարիա Վորոնինա, Գեորգի Ռշտունի, Հասմիկ Գրիգորյան, Եվգենիա Լուկինա։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
08:21 25/09
A1PLUS.AM

Լարսը բաց է
SHANTNEWS.AM
17:59 24/09
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...