Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 07:23-ին

443785

431560

3534

8691
Service
...
ARMENPRESS.AM
13:16 16/08
ARMENPRESS.AM

ԵՄ-ն կշարունակի զենքի մատակարարումներն Ուկրաինային, մինչ դրա անհրաժեշտությունը լինի

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր Է շարունակել օգնությունը Կիեւին սպառազինությունների ոլորտում, մինչ նա դրա կարիքն ունենա: Օգոստոսի 16-ին Ֆրանսիայի France Info ռադիոկայանի եթերում այդ մասին հայտարարել Է  ներքին շուկայի եվրակոմիսար Տիերի Բրետոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեք կշարունակենք ռազմական մատակարարումներն Ուկրաինային, մինչ նա դրա կարիքն ունենա,- ասել Է նա:- Մենք մտադիր ենք տրամադրել սպառազինություններ, բայց նաեւ միջոցներ քաղաքացիական պաշտպանության համար»: Միաժամանակ եվրակոմիսարը նշել Է, որ ԵՄ-ն պետք Է ընդլայնի սպառազինությունների արտադրությունը սեփական կարիքների համար:
«Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրության զարգացումը՝ անհրաժեշտ Է ամրապանդել մեր ինքնավարությունը, այդ թվում պաշտպանության ոլորտում»,- կարծում Է նա: Բրետոնի խոսքով՝ Եվրոպան «առաջին անգամ այդպես զանգվածորեն ներդրումներ կկատարի սպառազինությունների մշակման բնագավառում»: «Նոր տանկերի, անօդաչուների եւ նավերի ստեղծման գիտա-հետազոտական եւ կոնստրուկտորական աշխատանքների իրականացման նպատակով  ԵՄ-ի երկրներին օգնելու համար կտրամադրվի 7 միլիարդ եվրո»,- ընդգծել Է նա: «Մենք արդեն միասին կատարում ենք այդ աշխատանքները, իսկ այժմ պլանավորում ենք նաեւ համատեղ իրականացնել ռազմական տեխնիկայի գնումեր»,- նշել Է եվրակոմիսարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...