Հայ Eng
Service
...
AYSOR.AM
13:47 16/08
AYSOR.AM

Շոյգուն Պապիկյանի հետ քննարկել է Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

«Մենք քննարկելու բան ունենք, կան ավանդական հարցեր. մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությունը: Եվ, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեությանն առնչվող հարցեր, որոնք առաջադրանքներ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում: Մենք, ինչպես և դուք, համոզված ենք, որ հիմնական կայունացնող գործոնը շփման ամբողջ գծի վրա հրադադարի պահպանումն է», - ասել է Շոյգուն:

Իր հերթին, Սուրեն Պապիկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումը տարեսկզբից երկրորդն է, ինչը ցույց է տալիս Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխազդեցության բարձր մակարդակը:

«Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է: Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության դերը», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...