Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 25-09-2022՝ ժամը 11:11-ին

441444

428059

4706

8679
Service
...
HETQ.AM
13:13 16/08
HETQ.AM

Սպանություն Լոռու մարզում. մեկ անձ ձերբակալվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից, 2022թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 20:30-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Աքորի գյուղի 51-ամյա բնակչի դին: Մեկ այլ հաղորդմամբ էլ տեղեկացվել է, որ «գլխի պատռած վերքեր, ձախ ակնակապճի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Հագվի գյուղի՝ 54-ամյա բնակիչ:
«Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Աքորի և Հագվի գյուղերի նշված բնակիչների վնասվածքներ ստանալու հանգամանքները:
Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս դեպքի նախորդ օրը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ Հագվի գյուղի բնակչի կողմից իր տրակտորով Աքորի գյուղի բնակչին պատկանող խոտը հակավորելու շուրջ:
2022թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Հագվի գյուղի բնակիչն իր տրակտորով ժամանել է Աքորի գյուղի բնակչին պատկանող հանդամաս, սակայն տեսնելով խոտի սակավությունը՝ հրաժարվել է հակավորել այն, ինչին ի պատասխան Աքորիի բնակիչն օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարել և հայհոյել է Հագվիի բնակչին ու նրա ընտանիքի անդամներին, որից հետո նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, վերջինս, տանից վերցնելով իր անվամբ հաշվառված «ԻԺ 39» մոդելի, 12մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել է նշված հանդամաս և երկու անգամ կրակել Աքորիի բնակչի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ դեպքին ականատեսները՝ տուժողի որդին և եղբորորդին, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Հագվի գյուղի բնակչին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հագվի գյուղի բնակիչը, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, ձերբակալվել է, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք: Վերջինիս որդին վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող որոսորդական հրացանը:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
08:21 25/09
A1PLUS.AM

Լարսը բաց է
SHANTNEWS.AM
17:59 24/09
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...