Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 25-09-2022՝ ժամը 11:59-ին

441444

428059

4706

8679
Service
...
ARMTIMES.COM
13:55 16/08
ARMTIMES.COM

ՏԿԵ և շրջակա միջավայրի նախարարներ Գնել Սանոսյանը և Հակոբ Սիմիդյանն ընդունել են «LG Sonic» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ ընդունել է «LG Sonic» ընկերության ներկայացուցիչներին։
Ընկերությունը մասնագիտացված է ջրամբարների, լճերի մաքրման աշխատանքներում և ունի մշակված մեթոդ, որը թույլ է տալիս ջուրը մաքել ջրիմուռներից, կայունացնել ջրի PH-ը, թափանցելիությունը և թթվածնի լուծելիությունը ջրում, որի արդյունքում ջրում էկոհամակարգը վերականգնվում է։
Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ ընկերության աշխատանքը Հայաստանին հետաքրքիր է, քանի որ Սևանա լճում նույնպես առկա է ջրի աղտոտվածության և ջրիմուռների «ծաղկման» խնդիր և ողջունելի կլինի նշված մեթոդի կիրառման արդյունքում լուծել այդ խնդիրը։
«LG Sonic» ընկերության գործադիր տնօրեն Յուսեֆ Յուսեֆը մանրամասն ներկայացրել է իրենց ընկերության մշակած տեխնոլոգիան, ինչպես նաև ներկայացրել է աշխարհի մի քանի երկրներում տեխնոլոգիայի կիրառման արդյունքում ջրի մաքրման օրինակներ։
Եվ ՏԿԵ, և ՇՄ նախարարները պատրաստակամություն են հայտնել ընկերությանը փոխանցել Սևանա լճի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունների տվյալները, այց կազմակերպել և տեղում քննարկել Սևանը մաքրելու նշված տեխնոլոգիան։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
08:21 25/09
A1PLUS.AM

Լարսը բաց է
SHANTNEWS.AM
17:59 24/09
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...