Փյունիկ-Շերիֆ հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Օգոստոսի 18-ին կայանալիք Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի «Փյունիկ» – «Շերիֆ» հանդիպման տոմսերն այսօրվանից արդեն վաճառքում են: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Դրանք կարող եք ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից: Տոմսերի գները հետևյալն են՝
Արևմտյան տրիբունա` 3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ: