Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 07:47-ին

443785

431560

3534

8691
Service
...
POLICE.AM
16:21 16/08
POLICE.AM

ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն (GIBS)

Չեխիայի Հանրապետության Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության հրավերով օգոստոսի 1-ից 5-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաք էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանի, ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանի և նույն վարչության այլ ծառայողների մասնակցությամբ։
ՀՀ ոստիկանության պատվիրակությանը դիմավորեցին Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության ներկայացուցիչները՝ տնօրեն, բրիգադիր-գեներալ Ռադիմ Դրագոնի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Հանդիպումների ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ծանոթացան Չեխիայի Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության կառուցվածքին, գործառույթներին և խնդիրներին։
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Հուսալիության թեստավորման և Քրեական հետախուզության վարչության ղեկավար կազմի հետ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...