Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 07:59-ին

443785

431560

3534

8691
Service
...
ARMENPRESS.AM
16:29 16/08
ARMENPRESS.AM

Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի վարչապետին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի՝ հրավառության պահեստի պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի պաշտոնական կայքը:
Ըստ patriarchia.ru-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր ցավակցական հեռագրում Ռուսաստանի հոգևոր առաջնորդը նշել է, որ խոր ցավով է ընդունել Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին տեղեկությունը, մասնավորապես այն, որ հրդեհը և շենքի փլուզման հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան:
«Խորապես կարեկցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ անկեղծ ցավակցությունս փոխանցել բոլոր նրանց, ում առնչվել է այս սարսափելի դժբախտությունը, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և մտերիմներին: Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին, ի դեմս Երևանյան-Հայաստանյան թեմի հոգևորականների և աշխարհականների, պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Թող բարերար Տերը ողորմությամբ ընդունի հանգուցյալների հոգիները, մխիթարի սգավորներին և շուտափույթ ապաքինում շնորհի տուժածներին», - նշված է Կիրիլ Պատրիարքի ցավակցական ուղերձում:
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը եղբայրական ուղերձ է հասցեագրել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ անկեղծ ցավակցություն հայտնելով ողջ հայ ժողովրդին տեղի ունեցածի կապակցությամբ և հույս հայտնելով, որ Ամենաողորմած Արարիչը հանգստություն կպարգևի զոհվածների հոգիներին, շուտափույթ ապաքինում կշնորհի վիրավորներին և կմխիթարի սգավորներին:
Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան նաև անհետ կորածներ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...