Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 07:11-ին

443785

431560

3534

8691
Service
...
ARMENPRESS.AM
17:03 16/08
ARMENPRESS.AM

ԵՄ-ն 2022 թվականի առաջին եռամսյակում 6 տոկոսով ավելացրել է ջերմոցային գազերի արտանետումները

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 6 տոկոսով ավելացրել Է ջերմոցային գազերի արտանետումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին այդ մասին հայտնել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ «Եվրոստատը»:
«2022 թվականի առաջին եռամսյակում ԵՄ-ի տնեսությունում ջերմոցային գազերի արտանետումները կազմել են 1,029 միլիարդ տոննա CO2-ի համարժեքով, ինչը 7 տոկոսով եւ 6 տոկոսով ավելի Է, քան 2020 եւ 2021 թվականների ժամանակամիջոցում»,- ասված Է գործակալության հայտարարության մեջ:
Ըստ որում «Եվրոստատն» ընդգծում Է, որ 2019 թվականին, այսինքն՝ մինչեւ կորոնավիրուսի համավարակի սկսվելը, ջերմոցային գազերի արտանետումների ծավալը, եղել Է ավելի ցածր: Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել Է գործողությունների ընդգրկուն պլան մինչեւ 2050 թվականը ԵՄ-ում ածխածնային արտանետումների լրիվ վերացման համար, ինչը պահանջում Է Եվրամիության Էկոնոմիկայի լիակատար վերակառուցում:
Մասնավորապես, ԵՀ-ն հանդես Է եկել ԵՄ երկաթի եւ պողպատի (այդ թվում խողովակների եւ ռելսերի), ալյումինի, ցեմենտի, պարարատանյութերի եւ ԷլեկտրաԷներգիայի ներմուծման «կլիմայական» մաքսատուրքեր սահմանելու առաջարկությամբ: ԵՀ-ի պլանի համաձայն՝ 2023-ից մինչեւ 2025 թվականը կգործի անցումային շրջան, երբ ներմուծողները պետք Է ամեն եռամսյակ հայտնեն այն փաստական արտանետումների մասին, որոնք կապված են ԵՄ ներկրվող ապրանքների հետ, եւ արտասահմանում ածխածնային արտանետումների համար ցանկացած վճարումների մասին: Ընկերությունները մաքսատուրքեր վճարել կսկսեն լոկ 2026 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...