Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 08:47-ին

443785

431560

3534

8691
Service
...
AYSOR.AM
16:59 16/08
AYSOR.AM

Ղրիմի Ջանկոյի շրջանում տեղի ունեցած պայթյունը դիվերսիայի հետևանք է․ ՌԴ ՊՆ

Ղրիմի Ջանկոյի շրջանում գտնվող ռազմական պահեստը վնասվել է դիվերսիայի հետևանքով, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 16-ի առավոտյան դիվերսիոն գործողությունների հետևանքով վնասվել է Ջանկոյ բնակավայրի մոտ գտնվող ռազմական պահեստը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում մանրամասնել են, որ վնաս է հասցվել նաև քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերին, էլեկտրակայանին, երկաթգծին, բնակելի տներին։

«Լուրջ վիրավորում ստացածներ չկան։ Անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում՝ դիվերսիայի հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- նշել են ՌԴ ՊՆ-ում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի ժամանակով 06:15-ին  Ղրիմի Ջանկոյի շրջանում  հրդեհ է բռնկվել զորամասերից մեկի ռազմամթերքի ժամանակավոր պահպանման  տարածքում, հրդեհի հետևանքով պայթել էր պահեստավորված զինամթերքը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...