Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 09:11-ին

443785

431560

3534

8691
Service
...
ARMENPRESS.AM
17:33 16/08
ARMENPRESS.AM

Վրաստանում առանց ակցիզի խոշոր խմբաքանակով սիգարետներ են առգրավել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները չորս մարդ են ձերբակալել առանց ակցիզային մակնիշի խոշոր խմբաքանակով ապրանք պահելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հետաքննությունը պարզել Է, որ մեղադրյալներն անօրինական նյութական շահ ստանալու նպատակով Գորիի շրջանի բնակելի տներից մեկում հատկապես խոշոր չափի անօրինական սիգարետներ են պահել հետագայում իրացնելու համար: Խուզարկության ընթացքում առգրավվել Է 6490 տուփ առանց ակցիզի սիգարետ:
Մաքսանենգ ապրանքի արժեքը կազմել Է շուրջ 28,6 հազար լարի (10,6 հազար դոլար):
Հարուցվել Է քրեական գործ «Առանց ակցիզային մակնիշի մակնշման ենթակա աքցիզային ապրանքի թողարկում, պահում, իրացում կամ տեղափոխում» հոդվածով, որը պատիժ Է նախատեսում վեցից մինչեւ ութ տարի ժամկետով ազատազրկման տեսքով:
Սիգարետների մաքսանենգությունը Վրաստանում մեծ չափերի Է հասել 2019 թվականից հետո, երբ երկրում հակածխախոտային օրենսդրության պատճառով կտրուկ աճեցին սիգարետի եւ ծխախոտի գները: Այդ ժամանակվանից Եկամուտների ծառայությունը հատուկ հսկողություն տակ Է պահում առանց ակցիզի ծխախոտային ապրանքների ներմուծումը եւ իրացումը երկրում, հաղորդել Է Sputnik-ը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...