Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 09:11-ին

443785

431560

3534

8691
Service
...
ARMENPRESS.AM
19:04 16/08
ARMENPRESS.AM

Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Պրոբացիայի ծառայության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարարի տեղակալ Արփի Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը, անցում կատարել քաղաքացիական ծառայությունից պետական ծառայության հատուկ տեսակի, ծառայության կազմակերպման տեսանկյունից ապահովել հակակշիռների և զսպումների մեխանիզմները, բարձրացնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները՝ այդպիսով որակյալ նախադրյալներ ստեղծելով հանրապետությունում պրոբացիայի ինստիտուտի զարգացման, վերասոցիալականացման քաղաքականության արմատավորման համար։
«Սիրով պատրաստ ենք քննարկել նախագծերի փաթեթի վերաբերյալ ցանկացած առաջարկ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սարգսյանը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...