Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 08:47-ին

443785

431560

3534

8691
Service
...
FACTOR.AM
20:16 16/08
FACTOR.AM

Իրանը պատասխանել է միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԵՄ առաջարկին․ ԱՄՆ-ը մտադիր է խոսել Բորելի հետ

Թեհրանն արձագանքել է Եվրամիության վերջնական առաջարկին՝ կապված «միջուկային գործարքի»՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հետ, որը Իրանին թույլ կտա ազատվել պատժամիջոցների մի մասից։ ԱՄՆ-ն ասում է, որ կքննարկի ԵՄ առաջարկները Ժոզեպ Բորելի հետ, և որ Իրանը պետք է դադարեցնի լրացուցիչ պահանջներ ներկայացնել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Օգոստոսի 8-ին, ԱՄՆ-ի և Թեհրանի միջև ԵՄ միջնորդների միջոցով 16 ամիս շարունակվող դիվանագիտությունից և բանակցություններից հետո, ԵՄ-ն կողմերին՝ հիմնականում Իրանին, առաջարկել է վերջին փոխզիջումը և, ըստ Reuters-ի, պատասխան խնդրել օգոստոսի 15-ին:
Միացյալ Նահանգները չի հրապարակել իրանական ուղերձի մանրամասները, Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ ԱՄՆ-ը Իրանի միջուկային համաձայնագիրը փրկելու տարբերակների վերաբերյալ իր մտքերը ուղղակիորեն և մասնավոր կերպով կկիսի ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելի հետ:
Միևնույն ժամանակ, ինչպես Նեդ Փրայսն է ընդգծել, 2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադառնալու միակ ճանապարհը Իրանի կողմից «կողմնակի պահանջներից» հրաժարվելն է։
Երկուշաբթի ԵՄ-ն հայտարարել է, որ «ուսումնասիրում է Իրանի պատասխանը առաջարկվող համաձայնագրի նախագծին»: Ժոզեպ Բորելի խոսնակը, որը համակարգում էր բանակցությունները, հայտարարել է, որ Իրանի պատասխանը ստացվել է երկուշաբթի ուշ երեկոյան:
«Մենք ուսումնասիրում ենք այն և խորհրդակցում ենք JCPOA-ի մյուս անդամների ու ԱՄՆ-ի հետ՝ հետագա գործողությունների վերաբերյալ»,- ասել է խոսնակը։
Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է արագ վերականգնել 2015 թվականի պայմանագիրը, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, ԵՄ առաջարկների հիման վրա, սակայն Թեհրանը պնդել է, որ պետք է լրացուցիչ նկատառումներ ներկայացնի ԵՄ առաջարկների վերաբերյալ:
Տաթև Ֆռանգյան fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...