Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 22:11-ին

445631

434743

2179

8709
Service
...
FACTOR.AM
20:50 16/08
FACTOR.AM

ԱՄՆ-ը փորձարկել է Minuteman 3 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Միացյալ Նահանգներն իրականացրել է «Minuteman 3» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում: Փորձարկումը հետաձգվել էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կողմից Թայվան այց կատարելուց հետո` Չինաստանի հետ լարվածությունը չսրելու նպատակով: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը՝ հղում անելով «Ռոյթերս»-ին։
Հիշեցնենք, որ Փելոսիի այցից հետո Չինաստանը բազմաթիվ ռազաօդանավեր տեղակայեց Թայվանի նեղուցում եւ երկինք արձակեց մարտական ու լիցքավորված հրթիռներ Թայվանի երկնքում:
Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի մի մասը և երբեք չի հրաժարվել ուժ կիրառելուց՝ այն իր վերահսկողության տակ դնելու համար։
Անցյալում մոտ 300 նման փորձարկումներ են իրականացվել, սակայն դրանք որեւէ առնչություն չեն ունեցել համաշխարհային իրադարձությունների հետ:
Ապրիլին եւս, ԱՄՆ-ի զինված ուժերը չեղյալ էին հայտարարել ‘’Minuteman 3’’ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը` նպատակ ունենալով նվազեցնել միջուկային լարվածությունը Ռուսաստանի հետ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ընթացքում:
«Boeing»-ի կողմից արտադրված միջուկային հզորությամբ «Minuteman 3»-ը առանցքային դեր ունի ԱՄՆ-ի ռազմական զինանոցի համար: Հրթիռի հեռահարությունը կազմում է մինչեւ 10 հազար կիլոմետր: Այն կարող է ժամում շարժվել 24000 կիլոմետր արագությամբ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...