Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 07:59-ին

443785

431560

3534

8691
Service
...
1IN.AM
23:00 16/08
1IN.AM

Վարդենիկ գյուղում կառուցվել է բնական աղբյուրի ջրի շշալցման գործարան

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում կառուցվել է բնական աղբյուրի ջրի շշալցման գործարան, ուր Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Այս մասին նա ասել է ֆեյսբուքյան իր էջում:

Գործարանի հիմնման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից և 2022 թվականի օգոստոսի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում:

Բնական աղբյուրի ջրի շշալցման գործարանի կառուցման նպատակով սեփականատերը ներդրել է 2,7 միլիոն ԱՄՆ դոլար: Ամբողջությամբ ավարտվել է շենքի կառուցումը, գործարանի շահագործման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումների տեղադրումը, այժմ փորձարկման փուլն է ընթանում: Մոտակա օրերին գործարանը կշահագործվի, կստեղծվի 30 աշխատատեղ:

Գործարանը տարեկան կունենա 25 միլիոն շիշ թողունակություն, արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ:

Գործարանի սեփականատերը հոգացել է նաև գործարանի աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի խնդիրը՝ 150 կիլովատտ ժամ հզորության արևային պանելներ տեղադրելով շենքի տանիքին: Ընկերության կողմից շշալցվող ջուրը կրում է «Ջան» անվանումը:

Մարզպետը հավելել է, որ շատ կարևոր ու պահանջված ներդրումային ծրագիր է իրականացվել Վարդենիկում: Հույս է հայտնել, որ հաջորդ այցելության ժամանակ արդեն կտեսնեն աշխատանքային եռուզեռ, պահեստներում կուտակված արտադրանք: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...