Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 00:23-ին

441444

428059

4706

8679
Service
...
1LURER.AM
00:45 17/08
1LURER.AM

Հրդեհ գազատար ավտոմեքենայում

Օգոստոսի 16-ին, ժամը 14։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Զեդեա ավտոճանապարհին այրվում է «ZIL» մակնիշի գազատար ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհի մեկուսացվել է ժ.17:14-ին: Այրվել են ավտոմեքենան, արտահոսած գազը, մոտակայքում՝ 1000 քմ խաղողի այգի և 1 հա խոտածածկույթ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...