Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 30-11-2022՝ ժամը 23:59-ին

445737

434866

2161

8710
Service
Card image cap
SHANTNEWS.AM
16:38 22/09
SHANTNEWS.AM

Երևանում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 15-21-ը:
«Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում և Արաբկիրում՝ 4․9 անգամ
◾️ Շենգավիթում՝ 8․4 անգամ
◾️ Նոր Նորքում՝ 12 անգամ։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 16-ին, 17-ին, 19-ին, 20-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 17-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 17-ին, 19-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, 20-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 17-20-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 18-ին և 20-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Շենգավիթում և Նոր Նորքում սեպտեմբերի 20-ին»։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...