Հայ Eng
Service
...
MFA.AM
16:59 22/09
MFA.AM

Ուղերձների փոխանակում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 22-ին ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինդոնեզացի գործընկերոջն ուղղված իր ուղերձում կարևորել է երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ինդոնեզական համագործակցությունը կբարձրացվի նոր մակարդակի:
Ինդոնեզիայի արտգործնախարար Ռեթնո Մարսուդիի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ 30-ամյա տարեդարձը նշանավորում է երկու երկրների սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Ինդոնեզական կողմը կարևորում է առևտրի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կապերի սերտացումը, ինչպես նաև՝ փոխգործակցությունը Ինդոնեզիայի և ԵԱՏՄ-ի միջև կնքվելիք ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
1IN.AM
18:10 04/12
1IN.AM

Զոհ` սահմանին
Մանրամասներ
  
Բեռնվում է...