Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 29-09-2022՝ ժամը 15:23-ին

442875

430192

4000

8683
Service
...
ARMENPRESS.AM
17:10 22/09
ARMENPRESS.AM

«Սուրմալուի» կիսաքանդ շենքի վտանգները վերացնելու խնդիրը ԱԻՆ գործառույթների մեջ չի մտնում. Փրկարար ծառայության ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» տոնավաճառում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից մեկ ամսից ավելի է անցել, սակայն  շուկան շարունակում էր աշխատել` չնայած  տարածքում առկա փլուզման վտանգին. սեպտեմբերի 21-ին վնասված շինությունը մասնակի փլուզվեց, երեք տուժած տեղափոխվեց հիվանդանոց:
«Արմենպրես»-ի հետ զրույցում շուկայի աշխատակից  Համիկ Ավագյանն ասաց, որ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած փլուզման արդյունքում տուժել է իր մեքենան, որը սակայն, թույլատրված վայրում էր կայանված:
«Մեզ ոչ ոք չի զգուշացրել, որ շենքը կարող է նորից փլուզվել»,-ասաց նա՝ հավելելով, որ շենքը պետք է օր առաջ ապամոնտաժվի:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը «Արմենպրես»-ին ասաց, որ «Սուրմալու»-ում երկրորդ փլուզումը կանխատեսելի էր, քանի որ  դա արդեն վտանգ ներկայացնող կիսաքանդ կառույց էր, որը պետք է սահմանազատված լիներ, մարդկանց  և տեխնիկայի մուտքն ու ելքը փակված լիներ:
Նա նշեց, որ օգոստոսի 14-ից 24-ը ներառյալ որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո, ԱԻՆ-ը ևս 2-3 օր հերթապահություն իրականացրեց. դրանով իսկ ավարտվեցին ԱԻՆ-ի գործառույթները:
«Եթե ինֆորմացիա ունենայինք վտանգի մասին, իրազեկման աշխատանքներ, բնականաբար, կիրականացնեինք: Կիսաքանդ շենքի վտանգները վերացնելու խնդիրը արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների մեջ չի մտնում: Քննչական գործողությունները ավարտելուց հետո շենքը համապատասխան ծառայություններին պետք է հանձնվեր: Մենք արձագանքման գործընթացներ ենք իրականացնում»,-հավելեց Սարոյանը:
Նա նշեց, որ  տարածքի մաքրման, ապամոնտաժման աշխատանքների հետ կապված արտակարգ իրավիճակների նախարարությունը գործառույթներ չի իրականացնում:
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...