Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 01:35-ին

445737

434866

2161

8710
Service
...
ARARATNEWS.AM
17:54 22/09
ARARATNEWS.AM

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին սեպտեմբերի 22-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը (նստավայրը՝ Մոսկվա):
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները կշարունակեն արձանագրել զարգացման դրական դինամիկա:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իսպանական հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև՝ տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու ներուժի իրացման շուրջ:
Նախագահ Խաչատուրյանն անդրադարձ է կատարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիային, նշել, որ Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա հակազդեցության, ինչպես նաև միջազգային հանրության հասցեական արձագանքի: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...