ԲԴԽ-ն բավարարել է ԱՆ ներկայացրած միջնորդությունը. դատավորը նախազգուշացում է ստացել (տեսանյ...
2022 թվականի սեպտեմբերի 22-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարել:
Դատավոր Դանիել Մխեյանին հայտարարվեց նախազգուշացում:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է: