Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 21:59-ին

445631

434743

2179

8709
Service
Card image cap
SHANTNEWS.AM
19:45 22/09
SHANTNEWS.AM

Էրդողանը կոչ է արել աշխարհի առաջնորդներին խոսել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է «խոսեն» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ «աշխարհի դռները բացելու համար»։
«Ցավոք, Միավորված ազգերի կազմակերպությունը չի կարողացել դադարեցնել պատերազմը և դադարեցնել արյունահեղությունը, ինչպես նաև լուծում գտնել պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ և պարենային ճգնաժամերին։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի ջանքերը՝ հացահատիկային միջանցք ստեղծելու համար, վերականգնել են կազմակերպության որոշակի վստահությունը, սակայն կասկած չկա, որ ավելի շատ ջանքեր պետք է գործադրվեն պատերազմը վերջ տալու համար»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում A Haber հեռուստաալիքը։
Նրա խոսքերով՝ «սա գործընթաց է, որը պահանջում է համաշխարհային բոլոր առաջնորդների համատեղ, այլ ոչ միայն նրա ջանքերը»։
«Նրանք (առաջնորդները) բոլորը պետք է առաջ տանեն այս ալիքը։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ հարաբերություններ ունեն պարոն Պուտինի հետ, պետք է քննարկեն այդ հարցերը նրա հետ, որպեսզի բացվի այս դուռը։ Նույնը՝ Զելենսկու հետ։ Հակառակ դեպքում այս ղեկավարների նկատմամբ բոլորովին այլ բացասական մոտեցումների դրսևորումը սպասված արդյունքի չի բերի։ Ընդհակառակը, կարծում եմ, որ այստեղ զոհերի ու ավերածությունների թիվն էլ ավելի կավելանա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...