Հայ Eng
Service
...
1LURER.AM
19:48 22/09
1LURER.AM

Էրդողանը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել խոսել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է խոսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ «աշխարհի դռները բացելու» համար։
«Ցավոք, Միավորված ազգերի կազմակերպությունը չկարողացավ վերջ դնել պատերազմին և դադարեցնել արյունահեղությունը, ինչպես նաև գտնել պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ և պարենային ճգնաժամերի լուծումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերը հացահատիկային միջանցք ստեղծելու ուղղությամբ որոշակիորեն վերականգնել են վստահությունը կազմակերպության նկատմամբ, սակայն կասկած չկա, որ անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել՝ պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է Էրդողանը թուրքական հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը կարևոր քայլ է ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...